Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

02:33 / 04.12.2013

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սպիտակ ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Աստրա» մակնիշի 32 ՏՕ 953 պետհամարանիշով ավտոմեքնենան. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին