Նորություններ
Պատահարներ
«Օպել»-ն ընկել է փոսը
04:06 / 04.12.2013
Դեկտեմբերի 4-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լանջառ գյուղում գտնվող հուշարձանի մոտակայքից «Օպել» մակնիշի 35 MV 813 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևկելի հատված: