Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

23:25 / 04.12.2013

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհին` Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 41 AA 111 և «ՎԱԶ-2103» մակնիշի 28 ՍՏ 705 պետհամարանիշներով ավտոմեքենաները, կան տուժածներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները տուժածներ Ա. Թ.-ին (ծնվ.1991 թ.), Կ. Ս.-ին (1981 թ.), Վ. Վ.-ին (1982թ.) և անձը չպարզված քաղաքացուն տեղափոխել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև` «Էրեբունի» ԲԿ, իսկ Ա. Ս. (ծնվ. 1990թ.) տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև` «Մալաթիա» ԲԿ:

Բժիշկները Ա. Ս.-ի, Վ. Վ.-ի, Հ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Կ. Ս., Ա. Թ. ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքեր:

← Վերադառնալ ցուցակին