Նորություններ

Պատահարներ

Մեքենան արգելափակվել է քարակույտի մեջ

01:10 / 05.12.2013

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Նորավանք եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է հարակից ձորակը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ  «Ինֆինիտի» մակնիշի А999АУ50 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտի մեջ. տուժածներ չկան:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել վերամբարձ կռունկ:

← Վերադառնալ ցուցակին