Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

09:44 / 06.12.2013

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ում՝ Երասխավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Բոնիտա» տաքսի սերվիզին պատկանող «Օպել» մակնիշի 34 DՕ 849 պետհամարանիշի ավտոմեքենան (Ա. Տ. ծնվ. 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից ուղևորներ Մ. Ջ.  1990թ. ծնվ.  Կ. Ա.  1987թ. ծնվ. և Փ. Ա. 1962թ. ծնվ. հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ Ջ.Մ-ը գիտակցության չգալով մահացել է: 

Բժիշկները Տ.Ա-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.Փ-ինը և Ա.Կ-ինը` բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

 

← Վերադառնալ ցուցակին