Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Խանջյան-Մոսկովյան խաչմերուկում

03:30 / 07.12.2013

Դեկտեմբերի 7-ին, ժամը 03.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի ոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 Պարզվել է, որ բախվել են «Հյունդայի» մակնիշի  (վարորդ՝ Ս. Ա. ,ծնվ. 1988թ.) և «Լադա 015» մակնիշի 11LS740 պետհամարանիշով (վարորդ՝ Մ.  Բ.) ավտոմեքենաները, ինչից Լադա մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է ժամը 03.31-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

← Վերադառնալ ցուցակին