Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը

02:19 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 05.10-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհին («Մ-16») արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաներ:
 
Ժամը 05.20-ի դրությամբ հրշեջ-փրկարարները «Լոռու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա:

 

 

← Վերադառնալ ցուցակին