Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

18:06 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի 2-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակից, առկա է ընկնելու վտանգ, ինչի հետևանքով առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները «Վոլվո» մակնիշի 35 VU 618 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում մնացած ավտոմեքենաները դուրս գալով խցանումից` շարունակել են ընթացքը:

← Վերադառնալ ցուցակին