Նորություններ

Պատահարներ

Ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել

11:44 / 15.12.2013

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարների և «Արցախուղի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ձնակույտից դուրս է բերվել 9 ավտոմեքենա:

Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման և մշակման աշխատանքներ: 

← Վերադառնալ ցուցակին