Նորություններ

Պատահարներ

Մերկասառույցի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել

10:12 / 15.12.2013

Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին 8-րդ կմ-ին «Վոլկսվագեն» մակնիշի 17 ՏՍ 832 պետհամարանիշով ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին