Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ ՈՒշի գյուղի մոտակայքում

12:45 / 18.12.2013

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.35-ին  տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական M-3 ավտոճանապարհի Աշտարակ – Ապարան 11-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են ՄԱՆ մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE0129AC և ԳԱԶել մակնիշի (վարորդ՝ Ա.Ա., ծնվ. 1968թ.) 07ՕՕ154 պետհամարանիշներով  ավտոմեքենաները, ինչից ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի վարոդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Գ. Գ.-ն (ծնվ. 1975թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին:

Ժամը 23.36-ին Արմենիա ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ուղևոր Գ.Գ.-ը մահացել է:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին