Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

04:20 / 19.12.2013

Դեկտեմբերի 19-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ Ա. Խ.-ը ( 1992թ. ծնվ) և ուղևոր Ա. Թ.-ը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ալագյազ - Արթիկ 6-րդ կմ-ում՝ Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում, «Օպել վեկտրա» մակնիշի 34ԼՍ984 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտային հատվածում և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան:
 

← Վերադառնալ ցուցակին