Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Լոռու մարզում

08:37 / 19.12.2013

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 DL 440 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդ 1991 թ. ծնված Ա. Կ. դին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 10 մ հեռավորության վրա:

← Վերադառնալ ցուցակին