Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նոր Հաճն-Մրգաշեն ճանապարհին

03:25 / 22.12.2013

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն-Նոր Հաճն ավտճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Հաճն-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 02 OU 844 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Զ.) բախվել է մայթեզրին կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 24 LO 599 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Գ. Գ.), ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը:

← Վերադառնալ ցուցակին