Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

18:47 / 24.12.2013

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 32UU676 պ/հ (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան:
 

← Վերադառնալ ցուցակին