Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

01:20 / 25.12.2013

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի IGI-086 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդ 1955թ. ծնված Միգիաշվիլի Ջանիկոն ստացել է թեթև մարմնական վնասվածքներ. շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:
  

← Վերադառնալ ցուցակին