Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

15:37 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտակայքում «Դոնսինգ» մակնիշի 11A293-10 (վարորդ՝ Ի. Վ. Ի., ծնվ.1972թ.) և «Սկանիա» մակնիշի 64B962-10 պետհամարանիշերի ավտոմեքենաները բախվել են, ինչից «Սկանիա» (վարորդ՝ Յ.Հ.)մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Յ.Հ.-ը տարբեր աստիճանի մարմնկան վնասվածքներով տեղափոխվել է Վայքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են մեքենաների վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին