Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորակը

21:50 / 09.01.2014

Հունվարի 9-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների թիվ 12 փողոցի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան առջևի մասով թեքվել է դեպի ձորակը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Ս.Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի 09ՍՍ572 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով հայտնվել է արգելափակման մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին