Նորություններ

Պատահարներ

Հրդեհ՝ Եղեգնաձոր քաղաքում (լրացված)

00:41 / 11.01.2014

Հունվարի 11-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 32 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել ծխահարված Ս. Կ.-ին (ծնվ. 1937 թ.), ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.57-ին, մարվել` 01.11-ին:
Այրվել է Ս. Կ.-ին պատկանող տան ննջասենյակի մահճակալը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
 

← Վերադառնալ ցուցակին