Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Իսակովի պողոտայում

19:23 / 14.01.2014

Հունվարի 14-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 TU 857 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդ՝ 1979 թ. ծնված Վ. Ծ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին