Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրի-Երևան ե/գ Մասիս կայարանի մոտ

12:57 / 22.02.2014

Փետրվարի 22-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ե/գ Մասիս կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ ժամը 11.25-ի սահմաններում Գյումրի-Երևան երկաթգծի 2860-րդ կմ-ի 6-րդ պիկետում` չվերահսկվող գծանցումում թիվ 681 ուղևորատար գնացքը (53 ուղևոր) դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել է Բելոռուս մակնիշի 9572 AX պ/հ տրակտորին, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Ա.Մ.-ն (ծնվ. 1950թ.) տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

← Վերադառնալ ցուցակին