Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրի քաղաքում

13:46 / 22.02.2014

Փետրվարի 22-ին, ժամը 13.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-24» մակնիշի 02SO586 պ/հ, «Մերսեդես-320» մակնիշի 77AA117 պ/հ և «Մերսեդս-190» մակնիշի 33ՍD187 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1962թ. ծնված Ա. Գ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դարարեցրել գազի արտահոսքը և անջատել մարտկոցները:

← Վերադառնալ ցուցակին