Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին

06:11 / 23.02.2014

Փետրվարի 23-ին, ժամը .05.24-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 15-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34LL173 պ/հ (վարորդ` Ա.-յան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 1,5մ սահել հարակից ձորը և բախվել ծառին:
Զոհեր և տուժածներ չկան:
Ավտոմեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

← Վերադառնալ ցուցակին