Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

06:15 / 23.02.2014

Փետրվարի 23-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34MS975 պ/հ (վարորդ` Ն.Ե.), «ԲՄՎ» մակնիշի 21DD002 պ/հ (վարորդ` Մ.Ա.) և «Օպել» մակնիշի 35UV246 պ/հ (վարորդ` Գ.Ա.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ջրանցքում:
Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին