Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սոլակ գյուղում (լրացված)

18:15 / 18.05.2014

Մայիսի 18-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում` Սոլակ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ- 4 ավտոճանապարհի Երևան - Սևան հատվածում (43-րդ կմ) «Օպել Սապհիրա» մակնիշի 35 DL 468 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել (մոտ 30մ) հարակից ձորակը:

ՃՏՊ-ի հետևանքով երկուսը Հրազդան քաղաքի ԲԿ-ում մահացել են, մեկի վիճակը ծանր է, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` երկու տուժածներ հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ:

Երեք տուժածների Հրազդանի ԲԿ են տեղափոխել հրշեջ-փրկարարները:

1963 թ. ծնված Ա. Հ.-ն և 1984 թ. ծնված Գ.-ն Գ.-ն հիվանդանոցում մահացել են, 1981 թ. ծնված Կ. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 1979 թ. ծնված Հ. Հ.-ն և 1977 թ. ծնված Ա. Հ.-ն այնուհետև տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

← Վերադառնալ ցուցակին