Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին (լրացված)

19:57 / 18.05.2014

Մայիսի 18-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհին` Նոր Գեղի գյուղի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 30 ՏԼ 820 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Տ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ծառին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան, փակել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր` 1981 թ. ծնված Ա. Բ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ 2005 թ. ծնված Մ. Մ.-ն և 2003 թ. ծնված Ա. Մ.-ն` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին