Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թևոսյան- Մոլդովական փողոցների խաչմերուկում

12:25 / 19.05.2014

Մայիսի 19-ին, ժամը 13.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թևոսյան- Մոլդովական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլքսվագեն» մակնիշի 22ՍՏ952 պետհամարանիշով (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է, ինչից առաջացել է վառելիքի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով հոսանքազրկվել է և մոտեցվել էվակուատորին:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին