Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վաղարշապատ-Ոսկեհատ ավտոճանապարհին

18:25 / 19.05.2014

Մայիսի 19-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ 2-րդ կմ-ի հատվածում բախվել են «ՎԱԶ 21-06» մակնիշի 12VԼ113 պ/հ (վարորդ՝ Հ. Վ.) և «Նիսսան» մակնիշի 34DQ545 պհ (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Խ.-ին, ով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
 

← Վերադառնալ ցուցակին