Նորություններ

Պատահարներ

Նորապատ-Հոկտեմբեր ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

09:12 / 20.05.2014

Մայիսի 20-ին, ժամը 10.06-ին ահազանգ է ստացվել, որ (Հ-15) Նորապատ-Հոկտեմբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, է որ Վազ 2106 մակնիշի 33 TO 913 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
 

← Վերադառնալ ցուցակին