Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

11:36 / 17.06.2014

Հունիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամանզ փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 68 SO 027 պետհամարանիշով (վարորդ Ա. Ե.) ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին