Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արագածավան գյուղի մոտ

22:58 / 18.06.2014

Հունիսի 18-ին, ժամը 23.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ  «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» մակնիշի 34MZ198 պետհամարանիշի և «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1965թ.) 34UM551 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986թ. ծնված Ա. Ն.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.03-ին:
Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին