Նորություններ
Պատահարներ
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
19:25 / 19.06.2014
Հունիսի 19-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդ` Գ. Ա.) 859 LU 61 պ/հ ավտոմեքենան: