Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Գեղարդավանքի մոտակայքում (լրացված)
21:48 / 19.06.2014
Հունիսի 19-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-3 ավտոճանարահին` Գեղարդավանքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 OA 765 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 10 մ գլորվել հարակից ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1972 թ. ծնված Մ. Ե.-ն և ուղևոր Ա. Բ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Տեղի բնակիչները և հրշեջ-փրկարարները «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` Մ. Գ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: