Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

22:13 / 19.06.2014

Հունիսի 19-ին, ժամը 23.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ1 միջպետական ավտոճանապարհի` Երևան-Գյումրի հատվածում` նախկին ՀՀ պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 98 AN 999 պ/հ (վարորդ` Շ. Չ.) և «ԶԻԼ» մակնիշի 33 VU 964 պ/հ (վարորդ` Լ. Տ.) ավտոմեքենաները:

Զոհեր և տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին