Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթաշենում

10:00 / 08.09.2014

Սեպտեմբերի 8-ին, ժամը 08.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/10 շենքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ  «Լադա» մակնիշի 32OS681 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին