Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրիում

13:19 / 08.09.2014

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.32-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Վիտո» 34OV732 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ե., ծնվ.1953թ.) և թիվ 22 երթուղայինը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2072Լ պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երթուղայինի ուղևերներ Ս. Գ.-ը (ծնվ.1940թ.) և Ա. Ս.-ը (ծնվ.1987թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին