Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տաշիր քաղաքում

20:48 / 08.09.2014

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել , որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Լենինի փողոցի 4-րդ թաղամասի թիվ 73 տան դիմաց կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 73 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԲՄՎ» մակնիշի 32ԼԼ747 պ/հ (վարորդ Գ. Դ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 34ՍA049 պ/հ (վարորդ Ա. Ն.) ավտոմեքենաները. Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:
 

← Վերադառնալ ցուցակին