Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կոտայքի մարզում

09:05 / 09.09.2014

Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսսան Տեանա» մակնիշի 17 TQ 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ.) դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ). զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին