Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

07:47 / 09.09.2014

Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին՝ աղբյուրի մոտ, ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 2 մ). անհրաժշետ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում (17-րդ կմ) «Պեժո» մակնիշի 44 D 459 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ ընկել փոսը:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին