Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բանդիվան գյուղի մոտակայքում

19:59 / 09.09.2014

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Հովտուն-Բանդիվան ավտոճանապարհի 1-ի կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Ժ. Ս.-ը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները Ժ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան:


 

← Վերադառնալ ցուցակին