Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իսակովի պողոտայում

13:52 / 10.09.2014

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Երևանի կոնյակի գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 22 LL 735 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. ծնվ. 1978 թ.), «Էլեն» տաքսի ծառայության «ՎԱԶ21» մակնիշի 34DE617 պ/հ (վարորդ՝ Մուշեղ Ղազարյան ծնվ. 1962թ.), «Ֆորդ Մոնգեո» մակնիշի 19SL061 պ/հ (վարորդ՝ Պապո Մաթևոսյան ծնվ. 1974թ.) «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 448 LD 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Շ. ծնվ. 1976 թ.), «Վոլցվագեն Ջետա» մակնիշի 35 TU 769 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Լ. ծնվ.1987 թ.), «Լեքսուս» մակնիշի 73 QM 333 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Դա. ծնվ. 1973 թ.) ավտոմեքենաները, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին