Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին (լրացված)

07:30 / 12.09.2014

Սեպտեմբերի 12-ին-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ր. Ս.-ը ծնվ. 1989թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ր.Ս.-ը, ուղևորներ՝ Ա. Պ.-ը (ծնվ. 1991թ.) և Ռ. Ս.-ը (ծնվ. 1974թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:
Ր.Ս.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Ա.Պ.-ի և Ռ.Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 


 

← Վերադառնալ ցուցակին