Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան - Երասխ ավտոճանապարհին

12:35 / 12.09.2014

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան - Երասխ 16-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 35ՍP630 (վարորդ՝ Կ. Պ., ծնվ.1955թ.) և «Մոսկվիչ» մակնիշի 67ԼՕ615  պետհամարանիշներով (վարորդ՝՝ Ս. Կ., ծնվ.1981թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ.Պ.-ը և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Մ.-ը (ծնվ. 1985թ.) տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին