Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհին

17:00 / 12.09.2014

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուծներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի» մակնիշի LUK-715  և «Նիսսան» մակնիշի 099LS61 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Ֆ.-ը (ծնվ. 1958թ.), «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ը (ծնվ. 1984թ.), ուղևորներ` Ն. Տ.-ը (ծնվ. 1979թ.)և Թ. Ի.-ն (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ:
Բժիշկները Թ.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին