Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը

23:45 / 12.09.2014

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր  են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Տոյոտա Լանդ Կրուզեր» մակնիշի 34VU707 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ.-ը (ծնվ.1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին