Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արագածոտնի մարզում. կան տուժածներ

16:45 / 13.09.2014

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հանրապետական նշանակության Հ-21 ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ալագյազ հատվածում (6-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35 SP 846 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով վարորդ` 1976 թ. ծնված Ա. Բ.-ը և ուղևորներ` 1990 թ. ծնված Ա. Բ.-ը և 1988 թ. ծնված Ա. Ս.-ը ստացել են տարբեր աստիճանի մամնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

← Վերադառնալ ցուցակին