Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կոտայքի մարզում (լրացված)

00:25 / 16.09.2014

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (12-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 VN 768 պ/հ-ի (վարորդ՝ Պ. Մ.-ն (ծնվ. 1988թ)) և «Վոլցվագեն» մակնիշի 36 SL 333 պ/հ-ի (վարորդ՝ Ա. Ս.-ն (ծնվ. 1994թ)), ինչից Պ. Մ.-ն տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: 
 

← Վերադառնալ ցուցակին