Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ միջպետական Մ-2 ավտոճանապարհին
07:41 / 17.09.2014
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում (139-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 NQ 709 և «ՎԱԶ-2107» մակնիշի 18 SL 860 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը` 1957թ. ծնված Ս. Հ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսմիտալացվել է Վայքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: