Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

12:32 / 18.09.2014

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 17-րդ կմ-ում՝ Վաղատին գյուղի մոտակայքում, «Տոյոտա Կոռոլլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Է. Հ.-ն (ծնվ. 1983 թ.) և ուղևոր Ա. Հ.-ն (ծնվ. 1983 թ.) տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Ժամը 22.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Է.Հ.-ն Երևան քաղաք տեղափոխման ճանապարհին մահացել է, իսկ Ա.Հ,- ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

← Վերադառնալ ցուցակին