Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում

19:19 / 21.09.2014

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.11-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 VV 059, 64 DA 444, 34 MV 682 և «ՎԱԶ-2121» մակնիշի 33 VO 957 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:


Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Մերսեդես» մակնիշի 64 DA 444 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին